Popok                            2011                      Հոկտեմբերի 27-29                       Աշխատանքների գրանցումը` սեպտեմբերի 1 - հոկտեմբերի 18

Չիրագործված նախագծեր

  • Հոկտեմբերի 10-18 կարող եք գրանցել գործեր նոր մրցույթում, որը կոչվում է «Չիրագործված նախագծեր»:
  • Այս մրցույթում աշխատանքները գնահատվելու են հիմնական մրցութային անվանակարգերից դուրս:
  • Այս մրցույթում Գրան-պրի չի շնորհվում:
  • Գնահատվում է միայն կրեատիվությունը`անկախ ենթադրվող արդյունավետությունից:
  • Միավորները, որոնք մասնակիցը ստանում է տվյալ մրցույթում, փառատոնի ընդհանուր կրեատիվության վարկանշային աղյուսակում հաշվի չեն առնվում:
  • Այս մրցույթում կարող են մասնակցել գովազդային գործակալությունները, անկախ դիզայներները, ուսանողները և բոլոր ցանկացողները:
  • Այս մրցույթի նպատակն է նոր տաղանդների բացահայտումը գովազդի, դիզայնի, մարքեթինգային կոմունիկացիաների ոլորտում:
  • Մասնակցության արժեքը` 12 000 ՀՀ դրամ:
  • Աշխատանքների ներկայացման նկատմամբ պահանջները նույնն են, ինչ որ և հիմնական մրցութային անվանակարգերի նկատմամբ (գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, ռադիոգովազդ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավներ):